ՀՀԿ-ՀՅԴ պայմանավորվածության ձգձգման պատճառը ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ հարթությունում է, այլ ՀՅԴ-ի ներսում։ Սերժ Սարգսյանի պահանջով՝ Հրանտ Մարգարյանը համաձայնել է նոր դեմքեր «տալ» գործադիրին՝ «ընդունելով» Արա Նռանյանին, Աղվան Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Դավիթ Լոքյանի պարագայում կողմերը կոնսենսուսի չեն գալիս։ Կառավարությունում պորտֆելներ վերցնելու Հրանտ Մարգարյանի միանձնյա որոշմանը դեմ են դրսի կառույցները և հատկապես Վաշինգտոնի ազդեցիկ դաշնակից Վիգեն Հովսեփյանը: Ֆրանսիայի կառույցը ևս չի համակերպվել Հրանտ Մարգարյանի որոշմանը: